December 18

Ձմեռ Պապի

Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` թզուկներից մինչև խաղալիք վաճառողները:

Բայց քրիստոնեության ընդունումից հետո  Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է հռոմեական եկեղեցու քահանա Նիկողայոսին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:

Ձմեռ պապն որոշ երկրների ազգերւ դիցաբանության- հավատալիքների մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու  լճերը:

Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի: 

Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:

Հին հայերը ունեցել են Կաղանդ պապ ձմեռ պապի փոխարեն:«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը: Հայերը Նոր տարին անվանել են Ամանորաբեր։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:  

December 18

«2025 թվականի ամենահիշարժան օրը»

Ես Էմանուելն եմ ես, այսօր կպատմեմ իմ 2025 թվականի ամենահիշարժան օրերը։

Օրերից մեկը իմ ծնունդն է, ես այդ օրը շատ երջանիկ էի քանի, որ իմ հետ էին տատիկս և պապիկս քույրերս և եղբայներս մորքուրներս և քեռիս և ես երջանիկ էի։

Իմ մյուս ամենահիշարժան օր լինելու Դեկտեմբերի 31-ին ինչու է ամենահիշարժան , որովհետև ես Նոր տարվա գիշեր ես և եղբայներս իրար նվերներ ենք տալու և ուրախ ժամանակ ենք անցկացնելու։

Ես ուզում , որ դուք էլ ավելի շատ հիշարժան օրեր ունենաք, ուզում եմ ուրախ և երջանիկ տարիներ ունենաք։

Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի և երջանկություն Հայաստանում

December 17

Բառի կազմությունը

1. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն — մայր + ություն

անամոթ — ան + ամոթ:

Ամպ– ոտ, քար – ոտ, օդ – ային, ան – շնորհք, դժ – գոհ, հեռ – ավոր, բար–ություն, գր – ավոր, ան – որոշ, տ – հաճ:

2. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Թթենի,թթոտ,թթեղեն,կարմրոտ,կարմրավուն,կարմրավոր,անփուշ,փշոտ,պշեղեն,փշավոր,ոսկյա, ոսկեղեն,անտուն,տնավոր,անգույն,գունոտ,գոնավոր,գունեղեն,կաթոտ,կաթեղեն,անխորհուրդ,խորհրդոտ,խորրդավոր,

3. Տրված բառերից նորերը կազմի´ր  ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա.Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դուռնիկ(ն), թռչունիկ, խոզուկ, գառնուկ(ն):
Բ. Հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդիակ, տաքուկ, հարսիկ(ն):

4. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ կառուցել:
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ:
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհսւնդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:

5. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան–Երևանցի, քաղաք – քաղաքացի, Վան–Վանեցի, Մուշ–Մուշեցի, Աշտարակ – Աշտարակցի, Արտաշատ – Արտաշատցի,Դվին – Դվինցի, Կարս – Կարսեցի, Գյումրի–Գյումրեցի, Լոռի–Լոռեցի, Ամերիկա–Ամերիկացի, Նյու-Յորք–Նյու – Յորքցի, Լոնդոն–Լոնդոնցի, սար–սարեցի, գյուղ–գյուղացի:

6. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար, Ջրահնկար,ծովահարս

բ) ժանգապատ, արծաթագույն,ժանգագույն,արծատթապատ
գ) հողմածին, ջրաղաց, հողաղաց,ջրմածին

դ) զորագունդ, երկրամաս,զորամաս,երկրագունդ

7. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր – ձեռ(ձեռք) + ա + գիր, գեղանկար – գեղ (գյուղ)+ա +նկար, շրջագգեստ – շրջ(շրջանակ) + ա + զգեստ, սիրահոժար – սիր (սեր),+ ա + հոժար դեղնակտուց – դեղն(դեղին)+ա+կտուց, հոդակապ – հոդ + ա + կապ:

8. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

9. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Գրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):

Օրինակ՝
մեծ-մեծ:

Ծանր-ծանր, զույգ-զույգ, չորս-չորս, խիստ-խիստ, արագ-արագ, բաց-բաց, թաց-թաց:

10. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

դանդաղ-դանդաղ,վաղ-վաղ,ուշ-ուշ,հեռու-հեռու

11. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման – չաման, մարդ – բարդ, պարապ-սարապ, պակաս-մակաս, մանր-սանր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուս-փուս:

12. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք  դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Մարդ- մարդասպան,անմարդկային,բարեմարդ, բարի- բարեգործ,անբարեխիղճ, ձայն-ձայնալար,, մեղմաձայն սեր-սիրահար,անսեր,բարեսեր, տեր – տանտեր,անտեր, գիր-գրականություն,անգիր,մատենագիր:

13. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել խաղ անել-խաղալ թույլ տալ- ույլատրել:

14. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած – գառներին առածեցնող, բարեսիրտ – բարի սիրտ ունեցող, չարամիտ – չար միտք ունեցող, լեռնագագաթ – լեռան գագաթ, արագահոս – արագ հոսացող , հարթավայր-հարթ վայր, աստղագիտություն – աստղերի ուսումնասիրություն, սրտիկ – փոքր սիրտ, կեչուտ – կեչու պտուղ:

15. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝
միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր – վեպեր գրող մարդ , մեծագլուխ – մեծ գլուխ ունեցող, սրընթաց – շատ արագ, երկերեսանի – երկու դեմք ունեցող, զբոսայգի – զբոսնելու համար նախատեսված այգի, սրամիտ – սուր միտք ունեցող, հեռուստացույց – հեռվի պատկերները ցույց տվող սարք, պահարան – իրերը պահելու համար տեղ, հայաստանցի – Հայաստանում ապրող մարդ:

Արմատը բաղադրիչների չբաժանվող, բառի հիմնական իմաստն արտահայտող մասն է:
Արմատից կամ բառից նոր բառ կազմող մասնիկը ածանց է:
Արմատներն իրար կապող ա մասնիկը կոչվում է հոդակապ:
Միայն մեկ արմատից կազմված բառերր պազ են:
Բաղադրիչներից (արմատ, ածանց) կազմված բառերը բաղադրյալ են
:

December 17

ԱՄԱՆՈՐԻ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Շնորհավոր մեր Նոր տարի… 
Թող ամենուր ծաղկի բարին,
Թող Նոր տարում, 
Սուրբ Ծննդով Աստված բարին միշտ կատարի։ 

Ձմեռ պապը թող լույս բերի,
Երջանկություն, կյանք ու բարիք, 
Ջերմ խնդություն՝ օջախներին,
Մանուկներիս՝ պայծառ գալիք։ 

Ձմեռ պապը մեր իմաստուն 
Բերի եւ երգ, բերի եւ պար, 
Անսահման սեր, խաղաղություն,
Հրաշքների մի ողջ աշխարհ։

Առաջադրանքներ
1․Գրել աքրոստիկոսներ՝ ԱՄԱՆՈՐ, ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ԿԱՂԱՆԴ բառերով

Ա– Ամանորին մենք ուտում ենք համեղ ուտելիքներ ուղիղ ժամը 12–ին։

Մ– Մայրիկս և հայրիկս նվերներ են դնում տոնածառի տակ ուղիղ ժամը 12–ին։

Ա– Ամբողջ ընտանիքը հավաքվում է և սպասում ժամը 12–ին։

Ն–Նվերներն ենք մենք բացում և ուրախանում և տխրում ուղիղ ժամը 12–ին։

Ո– Որտեղ լույս, այնեղ էլ մեր ընտանիքը ուղիղ ժամը 12–ին։

Ր–Րոպեններին ենք սպասում մենք մինչև ժամը 12–ը։

2․Պատկերացրու ունես մեկ ցանկություն իրականացնելու հնարավորություն, որը՞ կլինի այն, ինչու՞, պատմիր ցանկությունների քո մոլորակի մասին։

Իմ ցանկուցություները երեք հատ են։Իմ ցանկություններից մեկը Շատ մեծ տուն ունենալն է, որովհետև դա, ոչ միայն իմ ցանկությունն է այլ նաև 100 հոգու։

Եկրորդը դա եղբայր ունենալն է նրա համար, որովհետև ես հարազատ եղբայր չունեմ։

Իսկ երորդը դա շուն ունենալն է, որովհետև ես ունեցել եմ շուն բայց նա փախել է և ես մինչև այս պահը շատ եմ ցանկանում շուն ունենալ։

3․ Գրիր բարեմաղթանքներ, որոնք ինքդ ես լսել՝ ծնողներից, ընկերներից, բարեկամներից․․․․

Կանաչ ճանապարհ,կապույտ երկինք և գունավոր ծաղիկներ։

December 17

Старик – годовик

Вышел старик-годовик, стал махать рукавом и пускать птиц. Каждая птица со своим особым именем. Махнул старик-годовик первый раз — и полетели первые три птицы. Повеял холод, мороз.
Махнул второй раз — снег стал таять, на полях появились цветы. Махнул третий раз — полетела третья тройка. Стало жарко, душно. Махнул четвёртый раз — полетели ещё три птицы. Подул холодный ветер, пошёл дождь. А птицы были не простые. У каждой птицы четыре крыла. В каждом крыле семь перьев. Одна половина пера белая, другая — чёрная.

Вопросы.

  1. Расскажи, что за птицы вылетели из рукава старика-годовика.

Птицы – это месяцы.

  1. Что обозначают четыре крыла?

Это четыре недели.

  1. Что обозначают семь перьев в каждом крыле?

Семь перьев – это семь дней недели.

  1. Почему одна половина пера белая, а другая чёрная?

Это день и ночь.

2. Найди в тексте и прочитай предложения, которые отвечают на вопросы:

  • Как старик выпускал птиц? ( …стал махать рукавом и пускать птиц. ) Махнул старик-годовик первый раз — и полетели первые три птицы.
  • Сколько птиц вылетало каждый раз, когда старик махал рукавом? ( …полетели первые три птицы. ) Каждый раз вылетали по три птицы.
  • Какая погода была после второго взмаха? ( …снег стал таять, на полях появились цветы. ) Махнул второй раз — снег стал таять, на полях появились цветы.

3. Восстанови последовательность.

Пронумеруй события в том порядке, в котором они происходили в тексте:

  • Подул холодный ветер, пошёл дождь.4
  • Повеял холод, мороз. 1
  • Стало жарко, душно.3
  • Снег стал таять, на по полях появились цветы.2

4.Закончи предложения.

Допиши или скажи вслух окончания предложений, используя слова из текста:

  • У каждой птицы четыре крыла.
  • В каждом крыле семь перьев.
  • Одна половина пера белая, другая — чёрная.

5.Разгадай загадку.

  • Кто такой Старик-годовик? Как ты думаешь, что он олицетворяет?
    (Подсказка: «годовик» — от слова «год»). Он олицетворяет один календарный год.
  • Что такое 12 птиц? (Старик махнул 4 раза по 3 птицы). 12 птиц – это 12 месяцев.
  • Что такое 4 крыла у каждой птицы? (Свяжи с количеством взмахов и сменой погоды). Это 4 недели.
  • Что означают белые и чёрные перья? (Белая половина пера, черная половина пера). Это день и ночь.

6. Соотнеси взмах и время года.

Какой взмах рукава какому времени года соответствует?

  • 1-й взмах (холод, мороз) → зима
  • 2-й взмах (снег тает, цветы) → весна
  • 3-й взмах (жарко, душно) → лето
  • 4-й взмах (холодный ветер, дождь) → осень

December 17

16.12.2025

1.Թվանշանների նվազագույն քանակը, որը պետք է ջնջել 12323314 թվում այնպես,որ ստացվող թիվը լինի նույնը աջից ձախ կամ ձախից աջ կարդալու դեպքում,հավասար է.
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

2.4×2 աղյուսակի առաջին տողում գրված է երկու թիվ: Յուրաքանչյուր հաջորդ տող պարունակում է նախորդ տողում գրված թվերի գումարը և տարբերությունը (տե’ս բերված օրինակը):Նույն օրինաչափությամբ (եղանակով) կառուցված 7×2 աղյուսակի վերջին տողում գրված են 96 և 64 թվերը: Ինչի՞ է հավասար առաջին
տողում գրված թվերի գումարը:
(A) 8 (B) 10 (C) 12 (D) 20 (E) 24

3.Յուրաքանչյուր տողում և սյունում տրված է նշաններիգումարը: Որքա՞ն է արժեքը:
(A) 4 (B) 5 (C) 6 (D) 7 (E) 8

4.Երկու ուղանկյուն` 8×10 և 9×12 չափսերով, մասամբ ծածկում են միմյանց: Մուգ մասի մակերեսը 37 է: Որքա՞ն է գծավոր մասի մակերեսը:
(A) 60 (B) 62 (C) 62,5 (D) 64 (E) 65

5.120մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափինէ, մեկ քառորդն էլ` գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը:
(A) 150մ (B) 180մ (C) 210մ (D) 240մ (E) 270

December 15

Անցածի կրկնություն

  1. Ո՞րն է ամենամեծ թվանշանը, և ի՞նչ է այն ցույց տալիս թվի գրառման մեջ։
    • ա) 10, ցույց է տալիս, թե քանի կարգ կա։
    • բ) 9, ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի միավոր կա։
    • գ) 8, ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա։
  2. Ինչպե՞ս է կոչվում այն կարգը, որը գտնվում է միավորների կարգից անմիջապես ձախ։ Քանի՞ միավոր է պարունակում այդ կարգի մեկ միավորը։
    • ա) Հարյուրյակների կարգ, 100 միավոր։
    • բ) Միավորների կարգ, 1 միավոր։
    • գ) Տասնյակների կարգ, 10 միավոր։
  3. Գտեք, թե որտեղ է ճիշտ նշված 3094 թվի յուրաքանչյուր թվանշանի կարգային դիրքը։
    • ա) 3-Միավոր, 0-Տասնյակ, 9-Հարյուրյակ, 4-Հազարյակ։
    • բ) 3-Հազարյակ, 0-Հարյուրյակ, 9-Տասնյակ, 4-Միավոր։
    • գ) 3-Հարյուրյակ, 0-Հազարյակ, 9-Միավոր, 4-Տասնյակ։
  4. Քանի՞ տասնյակ է պարունակում 500 թիվը։
    • ա) 5 տասնյակ։
    • բ) 50 տասնյակ։
    • գ) 500 տասնյակ։
  5. 8276 թվի մեջ ո՞ր թվանշանն է գտնվում հարյուրյակների կարգում, և ի՞նչ արժեք է ցույց տալիս այդ թվանշանը։
    • ա) 8, ցույց է տալիս 8000 արժեք։
    • բ) 7, ցույց է տալիս 70 արժեք։
    • գ) 2, ցույց է տալիս 200 արժեք։
  6. Եթե դուք ունեք 4 հազարյակ, 6 հարյուրյակ, 0 տասնյակ և 5 միավոր, ապա ի՞նչ թիվ կկազմեք։
    • ա) 4650
    • բ) 4065
    • գ) 4605
  7. Ո՞րն է ամենափոքր քառանիշ թիվը, և ինչպե՞ս են դասավորվում նրա կարգային միավորները։
    • ա) 9999, ունի 9 հազարյակ։
    • բ) 1000, ունի 1 հազարյակ, 0 հարյուրյակ, 0 տասնյակ, 0 միավոր։
    • գ) 1111, ունի 1 հազարյակ, 1 հարյուրյակ, 1 տասնյակ, 1 միավոր։
  1. Ո՞ր թվերն են բաժանվում 2-ի։
    • ա) Կենտ թվերը
    • բ) Զույգ թվերը
    • գ) Թվեր, որոնք վերջանում են 3-ով
  2. Ո՞ր թվերն են բաժանվում 5-ի։
    • ա) Թվեր, որոնք վերջանում են 1-ով
    • բ) Թվեր, որոնք վերջանում են 5-ով կամ 0-ով
    • գ) Թվեր, որոնք վերջանում են 2-ով
  3. Ո՞ր թիվն է բաժանվում 10-ի։
    • ա) 45
    • բ) 105
    • գ) 260
  4. Ո՞ր թիվն է բաժանվում 3-ի։
    • ա) 125
    • բ) 412
    • գ) 321
  5. Ո՞ր թիվն է բաժանվում 9-ի։
    • ա) 81
    • բ) 54
    • գ) 108
  6. Թվանշաններից ո՞րը պետք է դնել 53* թվի աստղանիշի փոխարեն, որպեսզի այն բաժանվի 2-ի։
    • ա) 1
    • բ) 4
    • գ) 7
  7. Ո՞րն է մնացորդը 22 ։ 4բաժանման դեպքում։
    • ա) 5
    • բ) 2
    • գ) 0
  8. Կատարել մնացորդով բաժանումը՝ 35 ։ 8
    • ա) Քանորդը 4, մնացորդը 3
    • բ) Քանորդը 3, մնացորդը 4
    • գ) Քանորդը 4, մնացորդը 0
  9. Ո՞րն է ամենամեծ մնացորդը, որը կարող է ստացվել 6-ի բաժանելիս։
    • ա) 6
    • բ) 7
    • գ) 5
  10. Գտիր բաժանելին, եթե բաժանարարը 5 է, քանորդը՝ 9, իսկ մնացորդը՝ 1։
    • ա) 5 * 9 + 1 = 46
    • բ) 5 * 9 — 1 = 44
    • գ) 9 * 1 + 5 = 14
  11. Ո՞ր թիվն է բաժանվում է և՛ 2-ի, և՛ 3-ի։
    • ա) 8
    • բ) 10
    • գ) 18
  12. Կիրառելով բաշխական օրենքը, հաշվիր. 9 *(10 — 2)
    • ա) 90 — 2
    • բ) 9 *10 — 9 * 2
    • գ) 9 + 10 — 2
  13. Գտիր բաժանելին, եթե բաժանումը տրված է այսպես՝ 4 * 7 + 3
    • ա) 31
    • բ) 28
    • գ) 10
  14. Գտիր այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է 5-ի։
    • ա) 105
    • բ) 100
    • գ) 95
December 15

Արևի մոտ: Ավ. Իսահակյան

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:


— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնում:
— Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

չկա

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:

Բնութագրել

Տղա– որբ էր,փոքրիկ, և նուրբ

Հովիվ– շատ բարի էր,երջանիկ,մեծահոգի,

Նկարագրել

Տղա – Նա ուներ ոսկուգույն մազեր, նա հագնում էր ցնցոտիներ և նրա մարմինը շատ ցրտահարված էր։

Հովիվ –

  • Բացատրի՛ր վերնագիրը:

Վերնագիրը նշանակում է, շատ մոտիկ մարդու մոտ լինել։

  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր։

բարդ – անցուդարձ,գիշերահավ

ածանցավոր – ուրախությունից,

բարդ ածանցավոր – անոթեվան

  • Գրի՛ր փոքրիկ պատմություն-հորինուկ «Իմ կյանքի Արև մարդիկ» վերնագրով և առանձին նյութով հրապարակի՛ր բլոգումդ, նկարի՛ր հեքիաթիդ գլխավոր նկար և տեղադրի՛ր նյութիդ մեջ։

Իմ կյանքի Արև մարդիկ

December 15

Իմ կյանքի Արև մարդիկ

Ես մի տղա եմ անունս Էմանուել, ես ունեմ շատ ջերմ մարդիկ իմ շրջապատում։

Իմ արև մարդիկ, ծնողներս են,բարեկամներս,ընկերներս,եղբայներս, քույրերս, ուսուցիչները և Հիսուս Քրիստոսը։

Եղբայրներս և քույրերս իմ տխուր ժամանակ օգնում են և համարձակություն են տալիս։

Ծնողներս իմ ուզած բաներն են կատարում, որն ինձ շատ է դուր գալիս։

Ուսուցիչներս ինձ օգնում են առաջադրանքները կատարել, և դրանից ես ուրախանում եմ։

Բարեկամներս ինձ երջանկություն են տալիս։

Հիսուս Քրիստոսը խաչվեց իմ մեղքերի համար։

Բոլորին ես համարում եմ արև մարդիկ, որովհետև նրանք միշտ օգնում են ինձ իմ դժվար պահերին։

December 13

Мороз Иванович. Часть 4.

После обеда старик лёг отдохнуть да припомнил Ленивице, что у него одежда порвана, и попросил заштопать. А Ленивица думает себе: „Авось и так пройдёт. Старик добрый, он мне и так пятачков подарит”. На третий день приходит Ленивица и просит Мороза Ивановича её домой отпустить да за работу наградить.
– Я тебя награжу, – отвечал старичок, – и какова работа, такова будет и награда. С этими словами Мороз Иванович дал Ленивице серебряный слиток и пребольшой бриллиант. Ленивица так этому обрадовалась, что схватила то и другое и, даже не поблагодарив старика, домой побежала. Пришла домой и хвастается:
– Вот, – говорит, – что я заработала.
Не успела она договорить, как серебряный слиток растаял и полился на пол; в то же время начал таять и бриллиант. А петух вскочил на забор и громко закричал:
– Кукареку, Кукареку, у Ленивицы в руках ледяная сосулька!

серебряный слиток – արծաթաձույլ
ледяная сосулька – սառցալեզվակ

Спишите, вставляя пропущенные буквы.
1.Рукодельница была умная девочка: рано вставала, печку топила, петуха кормила, а потом на колодец за водой ходила.

2. А ленивица в постельке лежала, вставала, садилась к окошку мух считать.

3. В печке сидел румяный пирожок, а на дереве росли румяные яблочки.

4.Мороз Иванович сидел на ледяной лавочке да снежные комочки ел.

Составьте 5 вопросов к тексту.

1.Что получила Ленивица от Мороза Ивановича? Церебряный слиток и пребольшой бриллиант,

2.Кто говорил: «Кукареку, кукареку, Ленивица принесла домой серебряный слиток и пребольшой бриллиант, и он растаял»? Это говорил петух.

3.Кто дал Ленивице серебряный слиток и пребольшой бриллиант? Мороз Иванович.

4.Хорошо ли работала Ленивица? Нет, она работала очень плохо.

5.Почему Мороз Иванович наказал Ленивицу? Потому что она плохо работала.